Փաստաբան Կարեն Աղաջանյան` Արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի սեփականատերը իրավունք է ստանում ցանկացած երրորդ անձի արգելել իր գործունեության ընթացքում օգտագործելու գրանցված ապրանքային նշանը: Այսինքն եթե անձը իր անվամբ ունի գրանցված ապրանքային նշան ապա նա կարող է ցանկացած երրորդ անձի արգելել այդ ապրանքային նշանի ցանկացած ձևով օգտագործումը: Ըստ օրենքի ապրանքային նշանի սեփականատերը ինքը պետք է փնտրի և հայտնաբերի իր ապրանքային նշանի ապօրինի օգտագործողին և դիմի դատարան օգտագործումն արգելելու և վնասի հատուցման պահանջներով: