Ցանկամում եմ հայտնել իմ կարծիքը Համար մեկ Փաստաբանական գրասենյակի վերաբերյալ: Ես դիմել եմ անլուծելի թվացող խնդրով՝ իրավաբանական օգնություն ստանալու համար, արդյունքում Համար մեկ Փաստաբանական գրասենյակի աշխատակիցների կողմից ստացել եմ որակավորված խորհրդատվություն: Ինչ վերաբերվում է խնդրի դատական ուղեկցմանը, ապա այստեղ Համար մեկ Փաստաբանական գրասենյակը իրեն դրսևորեց, որպես արհեստավարժ և պարտաճանաչ գործընկեր: Արդյունքում գումարի բռնագանձման իմ հայցը բավարարվեց ընդհանուր իրավասության դատարանի կողմից, իսկ երկրորդ կողմի հետագա բողոքարկումներից հետո վճռաբեկ դատարանը ուժի մեչ թողեց ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Մոտ մեկ տարի տևողությամբ այս գորցընթացի ժամանակ ես հասկացա, որ չեմ սխալվել փաստաբանական գրասենյակի ընտրության հարցում: Շնորհակալություն Համար մեկ Փաստաբանական գրասենյակի ողջ անձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի համար:

Կարեն Հովհաննիսյան

 

Տարիներ ի վեր մենք՝ որպես ազատամարտիկների կազմակերպություն, համագործակցում ենք Համար Մեկ փաստաբանական գրասենյակի հետ: Դիմել ենք կարծես թե անլուծելի թվացող խնդիրներով և ստացել ինչպես խորհարդվական, այնպես էլ որակավորված պատասխաններ խնդրի լուծմամբ: Համար մեկ Փաստաբանական գրասենյակի աշխատակիցները միշտ դրսևորել են իրենց, որպես պրոֆեսիոնալ և հուսալի գործընկեր: Բազմիցս դիմել ենք ազատամարտիկների և ներկայումս զինծառայողների մասով դատական գործողություններին որևէ լուծում տալու և արդյունքում ստացել մեզ բավարարող պայմաններով լուծումներ: Վստահում ենք մեր գործընկեր Համար Մեկին, նա իրոք որ Համար Մեկն է իր գործունեությամբ: ՀՀ զին դատախազությունը տարածել էր հայտարարություն ՀՀ բանակում կատարված 2011թ-ից ի վեր կատարված սպանությունների հարցով ներգրավել համապատասխան հասարակական կազմակերպություններին: Մենք անմիջապես հայտնեցինք մեր պատրաստակամությունը մասնակցելու և քանի որ համագործակցելու պայմանաորվածություն կար Համար մեկ փաստաբանական գրասենյակի տնօրեն պարոն Կարեն Աղաջանյանի հետ, անմիջապես տվյալ գրասենյակից, գործուղվեց համապատասխան իրավաբան: Շնորհակալություն Համար մեկ Փաստաբանական գրասենյակի ողջ անձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի համար,վստահ ենք, որ Համար Մեկը ինչպես կա այնպես էլ կմնա Համար մեկ և ինչպես իր կարգախոսն է՝ Առաջինը հավասարների մեջ:

Աղասի Կարապետյան