Իրավաբանական անձանց սպասարկումն իրենից ներկայացնում է իրավաբանական անձանց ամբողջական իրավական օգնության ծառայություն: Մեր իրավաբանները պատրաստ են մատուցելու Ձեզ հետևյալ ծառայությունները.

  • Իրավաբանական խորհրդատվություն, տեղեկանքներ, եզրակացություններ կապված իրավաբանական հարցերի հետ
  • Իրավաբանական բնույթի փաստաթղթերի ստուգում, մշակում, փորձաքննություն, այդ թվում պայմանագրերի նախագծերի և այլ կորպորատիվ փաստաթղթերի
  • Կորպորատիվ իրավունքի ոլորտում փաստաթղթերի մշակում և վերլուծություն, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների և բաժնետերերի ընդհանուր ժողովներում մասնակցություն
  • Հաճախորդի կողմից տրամադրված փաստաթղթերի օրենքների և հաճախորդի շահերի համապատասխանության հարցի որոշում
  • Հարկային ոլորտի վերաբերյալ խորհրդատվություններ
  • Բարդ գործարքների կնքման և հարկային առումով ճիշտ ձևակերպումների նպատակով գործարքների իրավաբանական աջակցություն
  • Հարկային ռիսկի տեսակետից պայմանագրերի գնահատում
  • Հարկային ռիսկի նվազման նպատակով պայմանագրերի մշակում
  • Հարկային ստուգումների ընթացքում խորհրդակցություններ և մասնակցություն ստուգման գործընթացին
  • Հիմնադիր փաստաթղթերի ուսումնասիրություն, կանոնադրական կապիտալի ավելացման, նվազման, ընկերության լուծարման և այլ հարցերի հետ կապված համապատասխան ձևակերպումներ
  • Անշարժ գույքի, բաժնետոմսերի, բաժնեմասերի, բիզնեսի առք ու վաճառքի գործարքների իրավաբանական ձևակերպումներ և խորհրդատվություն
  • Իրավաբանական անձի վերակազմակերպման, միաձուլման, առանձնացման հարցերով խորհրդատվություններ և գործարքների ձևակերպումներ