Հարգելի բարեկամ
Ողջունում եմ Ձեզ № 1 փաստաբանական գրասենյակի պաշտոնական կայքում:
№ 1 Փաստաբանական գրասենյակը քաղաքացիաիրավական ոլորտում մատուցում է իրավաբանական բնույթի մեծ թվով ծառայություններ, որոնք ուղղված են ինչպես անձանց իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ Հայաստանում արտասահմանյան բիզնեսի շահերի պաշտպանությանը:
№ 1 Փաստաբանական գրասենյակի փաստաբանները արտոնագրված են և հանդիսանում են ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ:
Գրասենյակի փաստաբանները վերապատրաստված են արտասահմանում և մեծ փորձ ունեն կորպորատիվ և աշխատանքային իրավունքի, ընտանեկան և ժառանգական իրավունքի, պարտքերի բռնագանձման, անշարժ գույքի, դատական պաշտպանության, հարկային, մաքսային, մտավոր սեփականության ոլորտներում: Մենք զբաղվում ենք նաև Հայաստանում կազմակերպությունների գրանցմամբ և լուծարմամբ:
Մեր մասնագետները կախված Ձեր բիզնեսի ոլորտից ճիշտ խորհրդատվություն կմատուցեն, թե ինչ կազմակերպաիրավական տեսակի Ընկերություն է առավել նպատակահարմար Ձեզ հիմնադրելու:
№ 1 Փաստաբանական գրասենյակը համագործակցում է, ինչպես արտասահմանյան տարբեր իրավաբանական ընկերությունների, այնպես էլ պետական և ոչ պետական ձեռնարկությունների հետ:
Մեր գրասենյակի միջոցով դուք կարող եք Ձեր ապրանքային նշանները գրանցման ներկայացնել աշխարհի ցանկացած երկրում:
Գրասենյակի փաստաբանների բազմամյա փորձը թույլ է տալիս ապահովել լիարժեք իրավական խորհրդատվություն հաճախորդներին:
Մեր փաստաբանական գրասենյակը երաշխավորում է խիստ գաղտնիությունը:
№ 1 փաստաբանական գրասենյակը ամեն ինչ անում է, որպեսզի իր գործունեությունը համապատասխանի իր կարգախոսին, լինի «Առաջինը հավասարների մեջ»:
№ 1 փաստաբանական գրասենյակի հիմնադիր-նախագահ՝ Կարեն Աղաջանյան