Քրեական ոլորտ
Անձի ազատության, պատվի և արժանապատվության, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների, Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների, Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, Հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների, Ճանապարհատրանսպորտային պատահարների, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների, Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների, Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների, Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված հարցերով ներկայացուցչություն նախաքննության հետաքննության մարմիններում և դատարաններում, այդ թվում նաև՝
- Կասկածյալի և մեղադրյալի օրինական շահերը պաշտպանելը և ներկայացնելը նախաքննության մարմիններում և դատարանում,
- Կասկածյալի և մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները բացահայտելը,
- Մասնավոր անձանց հարցման ենթարկելը,
- Պաշտպանյալի շահերի պաշտպանության նպատակով տարբեր կազմակերպություններից տեղեկանքներ, բնութագրեր և այլ փաստաթղթեր պահանջելը և ստանալը,
- Նախաքննության և դատաքննության ընթացքում անհրաժեշտ միջնորդություններ ներկայացնելը, նախաքննության մարմնի որոշումները բողոքարկելը,
- Քննչական և դատավարական գործողություններին Մասնակցելը,
- Վկայի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի շահերի նախաքննության մարմիններում և դատարանում ներկայացնելը,
- Օրենքով պաշտպանին վերապահված այլ լիազորություններ: