Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող, այդ թվում՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից ներկայացվող հայցադիմումների համար`

 

ա. դրամական պահանջով

հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից

բ. ոչ դրամական պահանջով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

2) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար`

բազային տուրքի 20-ապատիկի չափով

3) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար՝

բազային տուրքի 15-ապատիկի չափով

4) արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար՝

բազային տուրքի 10-ապատիկի չափով

5) օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար`

բազային տուրքի 50-ապատիկի չափով

6) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումների համար՝

բազային տուրքի 20-ապատիկի չափով

7) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար`

բազային տուրքի քառապատիկի չափով

8) գործը պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա լինելու կամ քննվելու դեպքում հայցադիմումների համար՝

 

ա. դրամական պահանջով

հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 1.5-ապատիկից

բ. ոչ դրամական պահանջով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

9) վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների համար՝

բազային տուրքի 1.5-ապատիկի չափով

9.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն մասի 9.2-9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝

գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից

9.2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
100-ապատիկի չափով

9.3) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
60-ապատիկի չափով

9.4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
50-ապատիկի չափով

9.5) գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
30-ապատիկի չափով

10) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

 

ա. դրամական պահանջի գործերով

վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 4 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա հայցագնի 4 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից

բ. ոչ դրամական պահանջի գործերով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

գ. միայն վճռի պատճառաբանական մասի դեմ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

դ. գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ե. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

զ. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 15-ապատիկի չափով

է. օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 60-ապատիկի չափով

ը. օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

թ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ժ. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ժա. վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոքներով

բազային տուրքի եռապատիկի չափով

ժբ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝

գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից

ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով`

բազային տուրքի
200-ապատիկի չափով

ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
90-ապատիկի չափով

ժե. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
75-ապատիկի չափով

ժզ. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
60-ապատիկի չափով

11) վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

 

ա. դրամական պահանջի գործերով

վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից

բ. ոչ դրամական պահանջի գործերով

բազային տուրքի 40-ապատիկի չափով

գ. միայն որոշման պատճառաբանական մասի դեմ բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

դ. գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

ե. վերաքննիչ քաղաքացիական դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքներով

բազային տուրքի 40-ապատիկի չափով

զ. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

է. օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 70-ապատիկի չափով

ը. օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 40-ապատիկի չափով

թ. ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ժ. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ժա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժբ»-«ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝

գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից

ժբ. «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
200-ապատիկի չափով

ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
90-ապատիկի չափով

ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
75-ապատիկի չափով

ժե. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
60-ապատիկի չափով