№ 1 փաստաբանական գրասենյակը մատուցում է իրավաբանական ծառայություններ բոլոր տեսակի կազմակերպություններին և անհատներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունը հայկական և արտասահմանյան վստահորդներին, ինչպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված, այնպես էլ քաղաքացիաիրավական ոլորտի հարցերով իրավաբանական օգնության տրամադրումն է:

№ 1 փաստաբանական գրասենյակի գլխավոր նպատակը իր վստահորդներին բարձրակարգ և պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայությունների օպերատիվ մատուցումն է:

Մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք մեր վստահորդների իրավական անվտանգությունը, պաշտպանենք նրանց շահերը դրանով իսկ նպաստենք բարեխղճության, արդարության և խելամտության սկզբունքների վրա հիմնված իրավական միջավայրի  և դատական համակարգի ձևավորմանը:

Մեր աշխատանքային կոլեկտիվը բաղկացած է բարձրակարգ պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք իրավունքի տարբեր բնագավառներում ունեցած իրենց գիտելիքների և փորձի հիման վրա մատուցում են մասնագիտացված իրավաբանական օգնություն:

№ 1 փաստաբանական գրասենյակի առաջնային խնդիրներից է իրավաբանական ծառայությունների շուկայում լինել միշտ առաջինը, այդ իսկ պատճառով գրասենյակի իրավաբանները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ի դեպ մեր իրավաբանները անհատական խորհրդատվություն են մատուցում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի տարբեր պատգամավորների, մասնակցում են օրենքների նախագծերի մշակմանը: