Փաստաբան Կարեն Աղաջանյանը աշխատանքային վեճերի մասին
Աշխատողն առաջին հերթին պետք է իր իրավունքներից տեղյակ լինի, ավելին աշխատողը պարտավոր է պահանջատեր լինել: Քիչ չեն հանրապետությունում այն դեպքերը, երբ մարդկանց աշխատեցնում են առանց ձևակերպելու, բայց ներկայումս շրջանառության մեջ է օրենքի նախագիծ, համաձայն որի աշխատողը կարող է դատական կարգով հաստատել իր աշխատանքային ստաժը: