Գույքային պահանջներ

  1. Գումարների բռնագանձման պահանջներ
  2. Վնասների և բաց թողնված օգուտի հատուցման պահանջներ, ներառյալ՝ կյանքի և առողջությանը պատճառված վնաս, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերություների հետևանքով պատճառված վնաս, հանցագործությամբ պատճառված վնաս, վարչարարությամբ պատճառված վնաս
  3. Հարկադիր պարապուրդի գումարի հատուցման պահանջներ
  4. Չվճարված աշխատավարձի կամ այլ վճարների բռնագանձման պահանջներ

Ոչ գույքային պահանջներ

  1. Սեփականության իրավունքի ճանաչում, ներառյալ` ձեռքբերման վաղեմության ուժով
  2. Սեփականության իրավունքի դադարեցում, ներառյալ` գերակա հանրային շահերի դեպքերում պետության և հասարակության կարիքների համար սեփականության օտարում
  3. ընդհանուր սեփականության բաժանում, ներառյալ` ընդհանուր սեփականությունից բաժնի առանձնացում
  4. ամուսինների ընդհանուր գույքի բաժանում
  5. Ներկայացուցչություն համապատասխան մարմիններում՝ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի ձեռքբերման, այդ թվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինույլտվության և շինարարության ավարտի փաստագրման հարցերով,

Օգտագործման իրավունք

  1. Օգտագործման իրավունքի ճանաչում, ներառյալ` հարկադիր սերվիտուտ սահմանելը
  2. Օգտագործման իրավունքի դադարեցում, ներառյալ` հատուցմամբ կամ անհատույց  բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարեցում և բնակարանից վտարումը

Տիրապետման իրավունք

  1. Գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից ետ վերադարձնելը, ներառյալ` բարեխիղճ ձեռք բերողից, անբարեխիղճ ձեռք բերողից տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտման վերացումը

Գրավի իրավունք

  1. Գրավի իրավունքից ծագող վեճեր, այդ թվում` գրավի պայմանագիրը լուծված համարելը

Գործարքի անվավերություն

  1. Վիճահարույց գործարքներն անվավեր ճանաչելը, ներառյալ` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքները, խաբության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքները, իր իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքները, սահմանափակ գործունակ քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը, այլ հիմքով կնքված գործարքները
  2. Առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելը, ներառյալ`կեղծ և շինծու գործարքների, անգործունակ անձի կողմից կնքված գործարքի, նոտարական ձևը չպահպանելու վերաբերյալ գործարքների, պետական գրանցման պահանջը չպահպանելու վերաբերյալ գործարքների, այլ հիմքով կնքված գործարքների
  3. գործարքը վավեր ճանաչելը

Պայմանագրի հետ կապված գործողություններ

  1. Պայմանագիր կնքելուն պարտավորեցնելը
  2. Պայմանագիրը փոփոխելը կամ լուծելը

Ժառանգության իրավունք

  1. Կտակն անվավեր ճանաչելը
  2. անարժան ժառանգին մեկուսացնելը
  3. ժառանգությունը բաժանելը
  4. գույքն անժառանգ ճանաչելը
  5. ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելը և ժառանգության հետ կապված այլ պահանջներ

Ամուսնա-ընտանեկան իրավահարաբերություններ

  1. Ամուսնությունը լուծելը
  2. Ալիմենտային պահանջներ
  3. Ալիմենտի չափը փոփոխելը
  4. Ծնողական իրավունքից զրկելը կամ սահմանափակելը
  5. Ծնողական իրավունքը վերականգնելը
  6. Հայրությունը ճանաչելը
  7. Երեխայի բնակության վայրը որոշելը
  8. Երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելը
  9. Ամուսնական պայմանագիրը փոփոխելը և լուծելը
  10. Ամուսնա-ընտանեկան այլ պահանջը

Մտավոր սեփականության իրավունք

  1. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը, ներառյալ` գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքը,  ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքը, ֆիրմային անվանումը,  ապրանքային նշանը, ապրանքի ծագման տեղանունը
  2. Լիցենզային պայմանագրի լուծումը, փոփոխումը կամ անվավեր ճանաչելը
  3. Մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու և օգտագործելու պայմանագրի լուծումը, փոփոխումը կամ անվավեր ճանաչելը
  4. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը, ներառյալ`  հեղինակային պայմանագիրը, համահեղինակությունը, կատարման իրավունքը,  ձայնագրման և տեսագրման իրավունքը, հեռարձակելու իրավունքը

Աշխատանքային իրավունք

  1. Աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելը կամ լուծելը
  2. Աշխատանքում վերականգնելը
  3. Գործադուլն անօրինական ճանաչելը
  4. Աշխատանքային վեճով այլ պահանջներ

Իրավաբանական անձինք

  1. Կորպորատիվ վեճեր, այդ թվում կառավարման մարմինների որոշումն անվավեր ճանաչելը, փաստաթղթեր տրամադրելը և (կամ աուդիտ իրականացնելը պարտավորեցնելը,  մասնակիցների) բաժնետերերի այլ իրավունքների պաշտպանությունը
  2. Իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելը
  3. Ընկերությունների ընթացիկ տնտեսական գործունեության հետ կապված, այդ թվում՝ հարկային և մաքսային օրենսդրությանը առնչվող հարցերով խորհրդատվություն,
  4. Օրենդրական փոփոխությունների արդյունքում նոր ընդունված իրավական ակտերի, ինչպես նաև միջազգային պայմանագրերի և տեխնիկական կանոնակարգերի ուսումնասիրություն և իրազեկում,
  5. Օրենսդրական նախագծերի մշակում, իրավական վերլուծություն և եզրակացությունների տրամադրում,
  6. Ընկերության տնտեսական գործունեությանն առընչվող նախապայմանագրային բանակցությունների վարում, ցանկացած պայմանագրի, համաձայնագրի և այլ իրավական ակտերի մշակում, ներառյալ աշխատանքային օրենսդրությանն առնչվող հարաբերությունները,
  7. Ապրանքային նշանների ազգային և միջազգային ընթացակարգով գրանցման գործընթացի կազմակերպում և վկայագրերի ստացում
  8. Ապահովագրական խնդիրներին առնչվող հարցերի և ապահովագրական հատուցումների վերաբերյալ խորհրդատվություն:
  9. Ներկայացուցչություն պետական և ոչ պետական հիմնարկ ձեռնարկություններում, մտավոր սեփականության գործակալությունում:

Պարտավորական իրավունք

  1. Պայմանագրային պարտավորություններից ծագած վեճերի քննությունը, ներառյալ` պարտավորությունը բնեղենով կատարելը
  2. Արտապայմանագրային պարտավորություններից ծագած վեճերի քննությունը
  3. Միակողմանի գործողություներից ծագող պարտավորություններից ծագած վեճերի քննությունը, ներառյալ` պարգև վճարելու հրապարակային խոստումը, հրապարակային մրցույթը, առանց հանձնարարության, ի շահ ուրիշի գործողությունները

Անձնական ոչ գույքային պահանջներ

  1. Պատվի և արժանապատվության պաշտպանությունը
  2. Գործարար համբավի պաշտպանությունը 

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր

  1. Անձանց ազգակցական հարաբերություններ հաստատելը
  2. Անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելը
  3. Ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցումները հաստատելը
  4. Անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվան փաստի հաստատելը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը
  5. Ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրին վերաբերվող փաստերը
  6. Դժբախտ պատահարի հաստատումը
  7. Իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը հաստատելը
  8. Սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը հաստելը
  9. Անհաղթահարելի ուժի առկայության հաստատումը