Համար մեկ փաստաբանական գրասենյակը աջակցելով երիտասարդ մասնագետներին պատրաստ է պրակտիկա անցնելու նպատակով ընդունել ուսանողների և նոր ավարտած մասնագետների:

Մեր գրասենյակում անցած պրակտիկան կօգնի երիտասարդ մասնագետներին կատարելագործել իրենց գործնական հմտությունները, պրակտիկ կիրառել տեսական գիտելիքներն ու հմտությունները, աշխատել իրենց գործում լավագույն մասնագետների հետ, դառնալ նրանց թիմի անդամ: Մենք պատրաստ ենք պրակտիկա անցնող ցանկացած անձի փոխանցել մեր տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու հմտությունները:

Պրակտիկայի ավարտին լավագույնները հնարավորություն կունենան ընդգրկվել մեր գրասենյակի կադրային բազայում՝ հետագայում աշխատանքի տեղավորման հեռանկարով:

Պրակտիկա անցնելու համար անհրաժեշտ է Համար մեկ փաստաբանական գրասենյակի հետ կնքել ուսումնական պրակտիկայի անցկացման պայմանագիր: Պրակտիկան մեր գրասենյակում վճարովի է:

Պրակտիկայի ավարտին ուսանողները գնահատվում են իրենց ղեկավարի կողմից և նրանց տրվում է համապատասխան բնութագիր: