Արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տիրբունալի կողմից վեճերի արդարացի լուծում:

Արբիտրաժային դատարանում կողմերն ազատ են իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների:

Արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման և/կամ արբիտրաժային համաձայնության վրա:

Երբ կողմերը գրավոր համաձայնության են գալիս դիմելու արբիտրաժային դատարան, ապա հայցը դառնում է արբիտրաժային դատարանին ընդդատյա: