2015 թվականի հունիսի 01-ից բացվեց Համար մեկ փաստաբանական գրասենյակի մասնաճյուղը Անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակի տարածքում:

 

Համար մեկ փաստաբանական գրասենյակի Կենտրոն սպասարկման գրասենյակը մասնագիտացված է հիմնականում անշարժ գույքի հետ կապված  ձևակերպումների, ինքնակամ կառույցների սեփականաշնորհման, օրինականացման, անշարժ գույքի պետական գրանցումների մերժման կամ կասեցման դեպքերում անհրաժեշտ օգնության ցուցաբերման հետ: Գրասենյակում աշխատում են բարձրակագ պրոֆեսիոնալներ, որոնք մասնագիտացած են և ունեն բազում տարիների փորձ անշարժ գույքի ոլորտում: Սպասում ենք Ձեզ մեր նոր Կենտրոն սպասարկման գրասենյակում՝ ք. Երևան, Մ.Խորենացի 28 հասցեով: